«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Ես կարծում եմ, որ երկու ճանապարհներն էլ ոչ միայն գոյության իրավունք ունեն, այլև անհրաժեշտ են՝ Ադրբեջանը նրա տարածաշրջանների հետ կապելու և երկրների միջև առևտրի համար տրանսպորտային միջանցքներ ստեղծելու համար»,- ասել է նա, ընդգծելով, որ Ռուսաստանը հսկայական երկիր է՝ բարձր զարգացած տրանսպորտային ցանցով, և «ցանկացած ճանապարհ միշտ լավն է»։               
 

Մարդը մենակ չէ

Մարդը մենակ չէ
30.10.2025 | 17:23

ՈՒրեմն նա մենակ չէ նաև իր ազնիվ գործերում, որոնք համազգային և համամարդկային բովանդակություն և արժեք ունեն։

Մարդը մենակ է ծնվում, մենակ էլ կմնար ողջ կյանքում, ինչպես կենդանիները, որոնք թեև ապրում են հոտով կամ ոհմակով, սակայն մենակ են։

Բայց Աստված օգնեց իր ստեղծած մարդուն, որ նա մենակ չմնա, ու պարգևեց նրան սեր ու հավատ։

Սեր առ զավակներն ու ծնողները, սեր քրոջ ու եղբոր և մյուս արյունակից հարազատների նկատմամբ, հարգ ու ակնածանք իր նմանի, մոտ ազգակիցների ու բարեկամ ընկերների հանդեպ։

Սեր հակառակ սեռի հանդեպ, որին սիրելով ընտրում է իր տեսակը պահպանելու և բազմացնելու համար։ Այդ Սերը թերևս ամենափխրունն է ու գեղեցիկը։

Ահա այդ անսակարկ սերը և հարգանքը մարդուն վեր բարձրացրեցին կենդանական բնազդից, և նա ստեղծեց ընտանիք, գտավ իրեն հոգեհարազատ բարեկամ ընկերներ և կյանքի տխուր ու դժվարին պահերին մենակ չմնաց։

Մարդը Արարչի կողմից իրեն պարգև տրված տարածքի վրա ստեղծեց նաև իր ընտանիքի և հարազատների ու բարեկամների ապահովության համար անվտանգ ապրելու մի ձև, որն ավելի բարձր դասեց անգամ իր կյանքից ու իր ընտանիքից․ դա հայրենիքն է, որի սահմաններում ստեղծեց նույնպես մի Մեծ՝ պետ կառույց․ դա պետությունն է։

Հայրենիքն առանց պետության սահմանների պարզապես անպաշտպան հովիտներ են, ուր բարբարոս և անկուշտ արարածները կարող են դաժան զենքերով ներխուժել և տիրանալ այդ բարեբեր հովիտներին, իսկ հովիտների զավակներին զրկել անգամ ապրելու իրավունքից։

Հայրենիք պետությունը մարդկության ստեղծած ամենազորեղ և ազնիվ կառույցն է։

Մենք դարերի հոլովույթում թեև ընհատումներով, սակայն պահել ենք այդ կառույցը և՛ քարտեզի վրա, վկան հին ու միջին դարերի մեր հարևան օտար ազգերի հիշատակումներն են, և՛ քարե, և՛ աղյուսե սալերի վրա պատկերված մեր հայրենիք պետության սահմաններն են։

Ցավոք, մենք կարողացել ենք պահել այդ սահմանների նվազագույն մասը, դա ներելի չէ, բայց պատմությունն ապացուցել է, որ Հողի կորուստն անդառնալի չէ։

Մենք ունենք այսօրվա սուղ սահմաններում Հայրենիք պետությունը թշնամուց պաշտպանելու կամքն ու գիտակցությունը։

Հիշենք ու չմոռանանք՝ հայրենիքը փոքր չի լինում։

Մենք ունենք նաև մեզնից խլված հայրենիքը վերադարձնելու չխամրած հիշողությունը և, այո՛, նաև կամքը։

Մեր դրսի ու ներսի թշնամիները, որ նույն ծրագրի դերակատարներն են, փորձում են խեղճացնել մեզ ու դարձնել կամազուրկ։

Չե՛ն կարող․ չարը որքան էլ դաժան է, միևնույն է, հզոր չէ և ոգու առաջ միշտ պարտվել է և պարտվելու է։

Դա ևս պատմության մեջ իր վկաներն ունի։

Կյանքը հեքիաթ չէ, բայց հեքիաթը կյանք է, որտեղ միշտ հաղթում է բարին, իսկ չարը պատժվում է։

Եվ կյանքի հատվող ճանապարհները բացվում են դարձյալ ու վերստին․․․

Մենք խաչվող ճանապարհները կարող ենք բացել։

Բարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Գրող, հրապարակախոս

29․10․2025 թ․

Դիտվել է՝ 2198

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ